Yerevan MSC
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի քաղաքացիներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն իր հյուրընկալ դռներն է բացում սոցիալական փաթեթներ ունեցող բոլոր շահառուների առջև։

Մենք համագործակցում ենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։

Մեզ մոտ կարող եք՝

Անցնել տարեկան կանխարգելիչ բուժզննում,

Հոսպիտալացվել՝ ստացիոնարում կոնսերվատիվ կամ վիրահատական բուժում ստանալու կապակցությամբ,

Սահմանված կարգով օգտվել անհրաժեշտ բոլոր ծառայություններից։

2021թվականը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարել է «Վիրաբուժության տարի»:

Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։

Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։

Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Բացի մեծ համբավ ունեցող ակնաբուժական կլինիկայից, որտեղ կատարվում են ժամանակակից գրեթե բոլոր հետազոտությունները և վիրահատությունները, հիվանդանոցում գործում են նաև Վիրաբուժական, ներքին հիվանդությունների, ցավի և նյարդաբանության կլինիկաները։

Վիրաբուժական կլինիկայի կազմում ընդգրկված են հետևյալ բաժանմունքները և ծառայությունները.
.Ընդհանուր վիրաբուժություն,
.Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժություն,
.Դիմածնոտային վիրաբուժություն,
.ԼՕՌ,
.Վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
.Անոթային վիրաբուժություն,
.Գինեկոլոգիա,
.Պրոկտոլոգիայի,
.Ուրոլոգիայի,
.Շաքարախտային ոտնաթաթի բուժում,
.Արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություն։

Մեզ մոտ իրականացվում են բարդ և մեծածավալ վիրահատություններ:

Վերջերս կենտրոնը ստացել է նաև օնկովիրաբուժության լիցենզիա։

Ներքին հիվանդությունների կլինիկայի կազմում գործում են հետևյալ բաժանմունքները և ծառայությունները.
.Թերապևտիկ,
.Էնդոկրինոլոգիական,
.Գաստրոհեպատոլոգիական։

Ցավի և նյարդաբանության կլինիկայում գործում են.
.Ցավի կենտրոնը,
.Նյարդաբանական ամբուլատորիան,
.Նյարդաբանական բաժանմունքը,
.Նեյրոռեանիմացին բաժանմունքը։

Դիագնոստիկ կլինիկան համախմբում է բոլոր ֆունկցիոնալ ախտորոշիչ, գործիքային և լաբորատոր հետազոտությունների ծառայությունները։

Կլինիկայում գործում է նաև արդիականացված անեսթեզիոլոգիայի և վերակենդանամցման բաժանմունք։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ