Yerevan MSC
ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օր

ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օր

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ախտահարում է մարդու իմունային համակարգը, որի հետևանքով օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել վարակների դեմ։ Միջինում՝ 7-15 տարվա ընթացքում իմունային համակարգն այնքան է թուլանում, որ հանգեցնում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ):
ՁԻԱՀ-ը հիվանդության վերջին փուլն է, երբ առաջանում են տարբեր ծանր հիվանդություններ, որոնք էլ հանգեցնում են մահվան։
ՄԻԱՎ-ը ՓՈԽԱՆՑՎՈւՄ է՝
․ Չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ
․ Ներարկիչ փոխանակելիս, չախտահանված գործիք օգտագործելիս
․ Վարակված արյան փոխներարկման ժամանակ
․ Վարակված մորից պտղին՝ հղիության, ծննդաբերության և կրծքով կերակրելու ընթացքում։
ՎԻՐՈւՍԸ ՉԻ ՓՈԽԱՆՑՎՈւՄ՝
․ Օդի միջոցով՝ հազալիս կամ փռշտալիս
․ Համբուրվելու, գրկախառնվելու կամ բարևելու միջոցով
․ Ընդհանուր սպասք և կենցաղային առարկաներ օգտագործելիս
․ Ընդհանուր սանհանգույցից, լոգարանից օգտվելիս
․ Հագուստի և սպիտակեղենի միջոցով։
Վարակվելուց հետո մարդը որևէ ախտանշան չի ունենում, երբեմն նկատվում են՝ բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն, պարանոցի ավշային հանգույցների մեծացում։ Այնուհետև սկսվում է հիվանդության «թաքնված» շրջանը, որի ժամանակ նա կարող է փոխանցել վարակը։
Գոյություն ունեցո դեղամիջոցները առողջ ապրելակերպի, սննդակարգի և հիգիենայի կանոնների պահպանման դեպքում կարող են հետաձգել ՄԻԱՎ-ի անցումը ՁԻԱՀ-ի փուլին՝ երկարացնելով հիվանդի կյանքի տևողությունը։
Հիվանդության վաղ հայտնաբերման և անհրաժեշտ միջոցների կիրառման համար կարող եք պարբերաբար անցնել ՄԻԱՎ-ի հետազոոտություն, խորհրդակցել գինեկոլոգի և սեռավարակաբանի հետ։
Եղե՛ք տեղեկացված և հետևե՛ք Ձեր առողջությանը։