Yerevan MSC
Մեզ համար մեր պացիենտների կարծիքը կարեվոր է…

Մեզ համար մեր պացիենտների կարծիքը կարեվոր է…

Մեզ համար մեր պացիենտների կարծիքը կարեվոր է…

Գրառումը` Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից…
Հրաշագործ բժիշկ Ռուբեն Ավդալբեկյանը շարունակում է իր հռչակավոր պապի փառահեղ ավանդույթները։
Առողջական խնդիրներ ունեցա, ծանոթ բժշկուհին ասաց՝ դիմիր Ռուբեն Ավդալբեկյանին, հրաշալի բժիշկ է, հիանալի մարդ։ Բժշկուհու գնահատանքը ճիշտ էր, սակայն բժիշկ Ավդալբեկյանն ավելի մեծարանքի է արժանի։ Երեւան քաղաքի գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Խ․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Ավդալբեկյանի՝ Քանաքեռ – Զեյթուն բժշկական կենտրոնում գտնվող աշխատասենյակի դուռը միշտ բաց է, նա երբեք չի կողպում, հիվանդները գիտեն, որ եթե բժիշկը աշխատասենյակում չէ, ուրեմն՝ հիվանդասենյակներ այցելություն է կատարում։ Նրա աշխատասենյակում իր նշանավոր պապի՝ ակադեմիկոս, վիրաբույժների միջազգային ընկերակցության իսկական անդամ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Սուրեն Ավդալբեկյանի լուսանկարն է, ով մահացել է 93 տարեկան հասակում։ Աշխատասենյակի պատին նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի խորացունց նկարն է, պատկերված է բժիշկ Սուրեն Ավդալբեկյանը, ով մահվան ճիրաններից փորձում է խլել իր 20 տարեկան, գեղեցկուհի աղջկան։ Ավա՜ղ, նրա ջանքերը ապարդյուն են եղել, դեռատի աղջիկը մահացել է սակավարյունությունից։ Բժիշկ Ավդալբեկյանը իր սաներին, բժշկական պրակտիկա անցնող ուսանողներին բժշկական մեծ գիտելիքներ հաղորդելուց զատ, սովորեցնում է նայել հիվանդի աչքերի մեջ, ոչ թե՝ գրպանին։ Նա պրակտիկանտներին պատվիրում է, որ բժշկի համար հիվանդի վստահող հայացքից ավելի թանկ բան չկա, պատվիրում է լինել համեստ, ասելով, որ բարձր լեռներից սկիզբ առնող հզոր գետը իր հետ բերում է շատ բան, սակայն խոնարհվում է հարթավայրին։ Մեր դժվարին, խառը ժամանակներում բարի, կարեկից, ազնիվ մարդը, հրաշալի բժիշկ լուսատու աստղ է, որ լույս ու բարություն է սփռում, փրկում է մարդկային կյանքեր, որն իր համար աշխատանքի ամենամեծ գնահատականն է։
Շնորհակալության բարի մարդ, հրաշագործ բժիշկ Ռուբեն Ավդալբեկյան։

Ռուբեն Արմենի Ավդալբեկյան