Yerevan MSC
Ներկայացնում է Ասատրյան Սիրանույշը

Ներկայացնում է Ասատրյան Սիրանույշը

Ներկայացնում է Ասատրյան Սիրանույշը։
. Վիրուսային ուվեիտները ըստ էթիոլոգիայի լինում են հերպես վիրուսներ (I, II, VI) , ցիտոմեգալովիրուս, Էպշտեյն֊ Բար վիրուս, ՄԻԱՎ, իմունոդեֆիցիտային հիվանդությունների ժամանակ, օրինակ` լեյկեմիաների։
. Ցիտոմեգալովիրուսը հանդիսանում է Հերպեսվիվիդայի ընտանիքի ԴՆԹ վիրուսների մի մասը: Առաջացնում է կերատիտ, առաջնային ուվեիտ, րետինիտ։ Ցիտոմեգալովիրուսը ավելի հաճախ ի հայտ է գալիս իմունային դեֆիցիտով հիվանդների մոտ ( oրինակ ՁԻԱՀ-ի ժամանակ):
. Էբշտեին- Բարր վիրուսը պատկանում է հերպես վիրուսների ընտանիքին (herpes տեսակը 4) համարվում է ամենատարածված եւ բարձր վարակելիություն ունեցող վիրուսը: Վիճակագրության համաձայն, այս վիրուսով վարակված են երեխաների մոտ 60% -ը եւ մեծահասակների գրեթե 100% -ը: Էբշտեին- Բարր վիրուսը փոխանցվում է օդակաթիլային, համբույրի, կենցաղային իրերի , ավելի քիչ արյան միջոցով եւ մորից պտղին (ուղղահայաց ուղի): Վարակման աղբյուրը միայն մարդն է: Էբշտեին- Բարր վիրուսը օրգանիզմ ներթափանցում է վերին շնչուղիների միջոցով, որտեղից այն ներթափանցում է լիմֆոիդ հյուսվածքի մեջ `վնասելով ավշային հանգույցները,նշիկները, լյարդը եւ փայծաղը:
. ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը:
. Վիրուսային ուվեիտների ժամանակ ախտահարվում է գրեթե աչքի բոլոր հյուսվածքները առաջացնելով` դակրեոադենիտ, կոնյուկտիվիտ, էպիսկլերիտ, կերատիտ, իրիդոցիկլիտ, կատարակա, րետինիտ, տեսողական նյարդի ատրոֆիա։ Դիագնոստիկա կատարվում անամնեստիկ տվյալների հիման վրա, լաբորատոր հետազոտությունների և աչքի հետազոտությունների հիման վրա։ Բուժումը կատարվում է աչքի հակավիրուսային կաթիլների և վիրահատության միջոցով։