Yerevan MSC
Ներկայացնում է Բժիշկ-էնդոկրինոլոգ Սաթենիկ Գափոյանը

Ներկայացնում է Բժիշկ-էնդոկրինոլոգ Սաթենիկ Գափոյանը

Ներկայացնում է Բժիշկ-էնդոկրինոլոգ Սաթենիկ Գափոյանը։
. Վահանաձև գեղձի ամենատարածված պաթոլոգիաներից է հիպոթիրեոզը:
. Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է,որին բնորոշ է վահանաձև գեղձի ֆունկցիայի իջեցումը և թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակն արյան մեջ:
. Կարող է դիտվել ցանկացած տարիքում,ավելի հաճախ հիվանդանում են կանայք:
. Պատճառները բազմազան են.
-Աուտոիմուն,սուր,ենթասուր,հետծննդաբերական թիրեոիդիտներ,
-Վիրահատական,ճառագայթային միջամտություն,
-Ուռուցքային ախտահարում և այլ պատճառներ

. Ի՞նչ ախտանիշներ են բնորոշ հիպոթիրեոզին.
-թուլություն,հոգնածություն,
-քնկոտություն,հիշողության վատացում,
-այտուցներ,քաշի ավելացում
-բրադիկարդիա,տախիկարդկա,
-մազաթափություն,մաշկի չորություն,
-փորկապություն,
-սեռական և վերարտադրողական ֆունկցիայի խանգարում և այլն:

. Ինչպե՞ս ախտորոշել հիպոթիրեոզը.
-Անհրաժեշտ հորմոնալ հետազոտություններ կատարելով:

.Բուժումն իրականացվում է փոխարինող հորմոնալ թերապիայի միջոցով: