Yerevan MSC
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտվում է մեր երկրի համար բազում դժվարություններով և անհաղթահարելի թվացող մարտահրավերներով լի 2023 թվականը։
Այս բարդ ժամանականերում անգնահատելի է հատկապես բժշկության ոլորտի մասնագետների համատեղ և արդյունավետ աշխատանքը, որը վերջին շրջանում ուղղված էր նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առողջության վերականգնմանն ու բարեկեցության ապահովմանը։
Մեզ համար տարին հատկանշական էր նախ և առաջ «Երևան» բժշկագիտական կենտրոնի վերամիավորման և կայացման գործում, որը մեկ հարկի տակ համախմբելով Լ․ Հովհաննիսյանի անվան Սրտաբանության Գիտահետազոտական ինստիտուտը և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն, կարողացավ բժշկական այս կառույցը ամուր հիմքերի վրա դնել։ Ոլորտի բարձրակարգ մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր մենք մատուցում ենք բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ՝ ի նպաստ մեր հասարակության առողջության պահպանման։
Մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ գալիք տարին լինի խաղաղության, երջանկության և առաջընթացի տարի։
«Երևան» բժշկագիտական կենտրոնի տնօրեն՝
Հովիկ Բալյան