Հարգելի քաղաքացիներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն իր հյուրընկալ դռներն է բացում պետական պատվերից օգտվող բոլոր շահառուների առջև։
Մեզ մոտ պետական պատվերի շրջանակներում իրականացվում է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում։
2020 թվականին մեր բժշկական կենտրոնի կլինիկաների՝ կազմում գործող բաժանմունքներում հետազոտվել, ապաքինվել և դրական արդյունքով դուրս են գրվել պետական պատվերի շրջանակներում ընկերություն դիմած ավելի քան 3600 շահառուներ։
2021թվականը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարել է «Վիրաբուժության տարի»:
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ նոր բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները, իսկ մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:
Բացի մեծ համբավ ունեցող ակնաբուժական կլինիկայից, որտեղ կատարվում են ժամանակակից գրեթե բոլոր հետազոտությունները և վիրահատությունները, հիվանդանոցում գործում են նաև Վիրաբուժական, ներքին հիվանդությունների, ցավի և նյարդաբանության կլինիկաները։
Վիրաբուժական կլինիկայի կազմում ընդգրկված են հետևյալ բաժանմունքները և ծառայությունները.
.Ընդհանուր վիրաբուժություն,
.Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժություն,
.Դիմածնոտային վիրաբուժություն,
.ԼՕՌ,
.Վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
.Անոթային վիրաբուժություն,
.Գինեկոլոգիա,
.Պրոկտոլոգիայի,
.Ուրոլոգիայի,
.Շաքարախտային ոտնաթաթի բուժում,
.Արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություն։
Մեզ մոտ իրականացվում են բարդ և մեծածավալ վիրահատություններ:
Վերջերս կենտրոնը ստացել է նաև օնկովիրաբուժության լիցենզիա։
Ներքին հիվանդությունների կլինիկայի կազմում գործում են հետևյալ բաժանմունքները և ծառայությունները.
.Թերապևտիկ,
.Էնդոկրինոլոգիական,
.Գաստրոհեպատոլոգիական։
Ցավի և նյարդաբանության կլինիկայում գործում են.
.Ցավի կենտրոնը,
.Նյարդաբանական ամբուլատորիան,
.Նյարդաբանական բաժանմունքը,
.Նեյրոռեանիմացին բաժանմունքը։
Դիագնոստիկ կլինիկան համախմբում է բոլոր ֆունկցիոնալ ախտորոշիչ, գործիքային և լաբորատոր հետազոտությունների ծառայությունները։
Կլինիկայում գործում է նաև արդիականացված անեսթեզիոլոգիայի և վերակենդանամցման բաժանմունքը։
Սիրով կսպասենք ձեզ։
Պետք է հետևողականորեն առաջ մղել առողջ գաղափարները։