Yerevan MSC
Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք

Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը շուրջ 20 տարվա հարուստ պատմություն ունի և իր գործունեությամբ հանդիսանում է նաև Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ձևավորման հիմնաքարերից մեկը։
Այս տարիների ընթացքում բաժանմունքն իրականացրել և այժմ էլ իրականացնում է միկրովիրաբուժական բնագավառում բացառիկ համարվող վիրահատություններ, բարդ ռեկոնստրուկցիաներ՝ աշխատելով դաստակի բոլոր անատոմիական ստրուկտուրաների հետ։
«Երևան» ԲԳԿ-ն ՀՀ-ում եզակի բժշկական կենտրոններից է, որտեղ կատարվում է դաստակի և վերին վերջույթի միկրովիրաբուժություն, քանզի ամբողջ աշխարհում այն ամենաբարդն է համարվում։
Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքը բացի վիրահատություններից զբաղվում է նաև գիտակրթական գործունեությամբ՝ պատրաստելով նաև ոլորտի ապագա մասնագետներին։