Yerevan MSC
Պրոկտոլոգիական ծառայություն

Պրոկտոլոգիական ծառայություն

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Պրոկտոլոգիական ծառայությունը գործում է շուրջ 15 տարի։ Ծառայությունը զբաղվում է հաստ աղու և ուղիղ աղու տարբեր պաթոլոգիաներով՝ ներառելով ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական բուժում:
Ծառայության ղեկավար պրոկտոլոգ Արթուր Աշոտի Վարդանյանի ղեկավարությամբ իրականացվել է մոտ 4100 վիրահատություն՝ բացառելով խնդրի կրկնողության հավանականությունը:
Անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով հագեցած ծառայությունում բուժման գործընթացն իրականացվում է բացառապես նեղ մասնագետի (պրոկտոլոգի) կողմից:
Կատարվում են՝
․ թութքի (հեմորոյ) կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
․ հետանցքի ճաքերի,
․ խուղակների,
․ ուղիղ աղու պոլիպների,
․ պոչուկի կիստաների սուր և խրոնիկ ձևերի,
․ շեքի շրջանի թարախային ախտահարումների վիրահատական բուժում
․ ռեկտովագինալ խուղակների, – հետնծննդաբերական դեֆորմացիաների,
․ պարապրոկտիտների և այլ հիվանդությունների ախտորոշում և բուժում: