Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվում է նաև հետևյալ վիրահատությունը․
Պոչուկ – էպիթելային խուղակի հատում
✅Էպիթելային պոչուկային ուղու բուժումը միայն վիրահատական է: Հեռացվում է բորբոքման հիմնական աղբյուրը` էպիթելային խողովակը բոլոր առաջնային անցքերի հետ: Եթե առաջացել է բորբոքում, ապա հեռացվում է ուղին՝ հարակից փոփոխված հյուսվածքների և երկրորդային խուղակների հետ միասին:
Էպիթելային պոչուկային խուղակի արմատական բուժումը բարենպաստ է հիվանդության ցանկացած փուլում. հիվանդները լիովին ապաքինվում են: Վիրահատությունից հետո բժիշկը հսկում է հիվանդին մինչև լիովին ապաքինվելը:
Մինչև վերքի վերջնական լավացումը, դրա եզրերի շուրջը պարբերաբար կատարվում է մազահանում: Խորհուրդ է տրվում մշտապես պահպանել հիգիենայի բոլոր կանոնները։ Վիրահատությունից հետո առաջին 2-3 ամիսներին խորհուրդ չի տրվում կրել կոշտ կտորից նեղ հագուստ՝ հետվիրահատական սպիի վնասումից խուսափելու համար:
Պրոկտոլոգիական բաժանմունքի վարիչն է պրոֆեսիոնալ վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Աշոտի Վարդանյանը։
Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը։
