Yerevan MSC
Սրտի համաշխարհային օր

Սրտի համաշխարհային օր

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը սիրտ-անոթային հիվանդությունների աճի հետևանքով առաջացած վտանգների մասին, ինչպես նաև նախաձեռնել սրտի իշեմիկ հիվանդության և ուղեղային կաթվածի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Երևան Բժշկագիտական կենտրոնում սեպտեմբերի 25-29-ը բազմաթիվ քաղաքացիներ «Սրտի շաբաթ» ակցիայի շրջանակներում ստացել են մասնագիտական խորհրդատվություն, անցել սիրտ-անոթային հետազոտություններ։
Ըստ մասնագետների՝ վաղաժամ մահերի մոտ 80%-ը կարելի է կանխել, եթե վերահսկվեն սրտանոթային հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկային գործոնները՝
. բարձր արյան ճնշում
. արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
. ծխելը և ալկոհոլի չարաշահումը
. նստակյաց կենսակերպը և ավելորդ քաշը
. սթրեսը։
Ժամանակին և պարբերաբար հետազոտվելը սրտի առողջության պահպանման կարևոր պայմաններն են, հատկապես 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ։
Խորհրդատվության և հետազոտություններից օգտվելու համար գրանցվեք նախապես՝ զանգահարելով 010 20 00 40 հեռախոսահամարով: