Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր:
Այդ կապակցությամբ «Երևան» ԲԳԿ անցկացնում է «Սրտի Շաբաթ» ակցիան, որի նպատակն է սրտաբանական ծառայություններն ավելի հասանելի դարձնել մեր քաղաքացիներին: Մասնավորապես, սեպտեմբերի 25-29-ը ներառյալ կգործեն նվազեցված գներ գործիքային, լաբորատոր և խորհրդատվական ծառայությունների համար:
✅ Գործիքային սրտաբանական հետազոտությունները ամբուլատոր բուժառուների համար հասանելի կլինի 50% նվազեցված արժեքով (ներառյալ կորոնարոանգիոգրաֆիան)։
✅ Լաբորատոր ծառայությունները, որոնք կուղեգրվեն Կենտրոնի մասնագետների կողմից40% նվազեցված արժեքով։ ✅ Սրտաբանների խորհրդատվությունը
50% նվազեցված արժեքով:
Հերթագրվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010 200040 հեռախոսահամարով։