Վերականգնողական վիրաբուժությունը բժշկության այն ճյուղերից մեկն է, որը զբաղվում է մարդու մարմնի վնասված կամ դեֆորմացված մասի՝ անատոմիական և ֆունկցիոնալ վերականգնմամբ:
Վերականգնողական վիրաբուժության խնդիրն է վերակառուցված օրգանը հնարավորինս բնական կամ ֆունկցիոնալ դարձնել:
Վերականգնողական վիրաբուժությունը կիրառում են հետևյալ իրավիճակներում.
Օրգանների և մարմնի մասերի՝ մատների, քթի, կաթնագեղձերի և այլ, գործառույթների և անատոմիական կառուցվածքի հետվնասվածքային և հետվիրահատական խանգարումներ:
Ի ծնե արատներ. գայլի երախ, նապաստակի շրթունք;
Անհաջող պլաստիկ վիրահատությունների շտկում:
Վերականգնողական վիրաբուժությունը սերտորեն կապված է պլաստիկ վիրաբուժության հետ, շատ վիրահատություններ կրում են վերականգնողական պլաստիկ բնույթ:
Մեր բանիմաց մասնագետները կօգնեն ձեզ բարելավվել ձեր կյանքի որակը։