«Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է հենաշարժական համակարգի այնպիսի վնասվածքների բուժմամբ ինչպիսիք են` հոդախախտերը, կոտրվածքները, սալջարդները, վերքերը, մկանաջլային և կապանային համակարգերի վնասվածքները։
. Այստեղ իրականացվում են հենաշարժական համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, խոշոր հոդերի արթրոսկոպիա։
. Կոտրվածքների բուժման նպատակով կիրառվում են համաշխարհային առաջատար ասոցիացիաների փորձը (AO/ASIF, AAOS):
. Բաժանմունքը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և վիրահատարաններով։ Գործում է 24ժամյա հերթապահություն։