Երևան Բժշկագիտական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են ցանկացած տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում, ինչպես թերապևտիկ` այնպես էլ վիրաբուժական եղանակներով:
Մասնավորապես․
✔ հոդերի էնդոպրոթեզավորում,
✔ ցավային համախտանիշի վերացում,
✔ խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ,
✔ կոտրվածքների բուժում կոնսերվատիվ և վիրահատական եղանակով,
✔ հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժում,
✔ ոտնաթաթի և դաստակի դեֆորմացիաների շտկում, այդ թվում նաև հալուքս վալգուս վիրահատական բուժում,
✔ վերջույթների երկարացում,
✔ բնածին և ձեռքբերովի տարատեսակ դեֆորմացիաների շտկում:
Կենտրոնը հագեցած է գործիքային և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումներով, իսկ ոլորտի առաջատար մասնագետները վնասվածքաբանական և օրթոպեդիկ օգնություն են ցուցաբերում ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով։