Օրերս «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը «Պառլամենտ» հասարակական–քաղաքական ամսագրի հիմնադիր ղեկավարության կողմից արժանացավ «Տարվա անոթային վիրաբույժ» մրցանակին։
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը մեծ հպարտությամբ և ուրախությամբ շնորհավորում է տաղանդաշատ վիրաբույժին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, իսկ ամսագրի ղեկավարությանը հղում ամենաանկեղծ շնորհակալական խոսքը՝ անաչառ ու ազնիվ գնահատականի համար։
Հիշեցնենք, որ «Քանաքեռ – Զեյթուն» բժշկական կենտրոնը սեպտեմբերի 10–ից հոկտեմբերի 10-ը հայտարարում է «անոթային վիրաբուժության» ամիս, որի շրջանակներում հայտարարվում են մինչև 20% զեղչեր հետևյալ անոթային հիվանդությունների վիրաբուժական բուժման կապակցությամբ.
1. Երակների վարիկոզ լայնացում
2. Աորտայի հիվանդություններ
3. Ստորին վերջույթների զարկերակների հիվանդություններ (փտախտ՝ գանգրենա)
4. Քնային զարկերակների հիվանդություններ (իշեմիկ ինսուլտի կանխարգելման վիրահատական մեթոդ)։
Մեկ ամիս շարունակ անոթային վիրաբույժի խորհրդատվությունները կլինեն ԱՆՎՃԱՐ…
Դուպլեքս հետազոտությունը կկատարվի 50% զեղչով, իսկ վիրահատության դեպքում՝ ԱՆՎՃԱՐ։
Հերթագրման համար զանգահարել՝
010-20-70-07
Զանգահարել՝ 10։00-16։00 ընկած ժամանակահատվածում, երկուշաբթիից–ուրբաթ։
Մեր հասցեն՝
Հրաչյա Ներսիսյան 7
Էլ. հասցե՝ info@yerevanmc.am
Մանրամասների համար` անցնել հետևյալ հղումով`
