Yerevan MC
Երևան ԲԿ

Տնօրեն


Հովիկ Սերգեյի Բալյան


«Երևան» ԲԿ տնօրեն

Սիրելի՛ բարեկամ
«Երևան» բժշկական կենտրոնի անձնակազմի անունից ուրախ եմ ողջունել Ձեզ մեր կայքում:
Մեր բուժկենտրոնի կարևորագույն արժեքներն են հիվանդի հանդեպ մարդասիրական վերաբերմունքը և կատարած աշխատանքի հանդեպ մեծ պատասխանատվությունը:
Բժշկական կենտրոնը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի բազա է, որտեղ իրենց գիտագործնական և բուժական գործունեությունն են իրականացնում մի շարք ամբիոններ։
Բժշկական կենտրոնը որդեգրել է լինել մրցունակ բազմապրոֆիլ բուժկենտրոն՝ շարունակաբար հագեցրել բոլոր ստորաբաժանումները նորագույն և ապացուցողական բժշկագիտության մեջ կիրառվող սարքավորումներով, որոնք հնարավորություն կընձեռեն մեր շահառուներին մասնագիտական պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ տրամադրել բարձրորակ և միջազգային չափանիշներին համահունչ բժշկական ծառայություններ։
Սիրելի՛ բարեկամներ, ցանկացած մարդու առողջությունն անգին է։ Եկեք միասին հոգ տանենք , պատշաճ և ժամանակին դիմենք մասնագետներին և միահամուռ կառուցենք ապագա սերնդի առողջության հիմնաքարերը։
Հիշե՛ք, հիվանդանալը հեշտ է, ապաքինվելը՝ երբեմն շատ դժվար:
Ուզում եմ առողջություն և բարեկեցություն մաղթել բոլորին։
Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը էլ ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման միջոցով վաստակելու մեր հիվանդների վստահությունը։

Հարգանքով՝ Հովիկ Բալյան։