Yerevan MSC
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն

Այսօր Երևանի քաղաքապետարան֊ի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի գլխավորությամբ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալները, վարչության անդամները, Երևան քաղաքի բոլոր պոլիկլինիկաների տնօրեններն ու գլխավոր մասնագետները։
. Քննարկման առանցքում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր բժշկական հաստատությունների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի և ընթացիկ աշխատանքների կազմակերպման հարցերն էին։
. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի նախաձեռնությամբ ձևավորված նոր մշակույթի արդյունքում այսուհետ աշխատաժողովները պարբերաբար կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանում, այլև հենց բժշկական կենտրոններում, և այս կարևոր քաղաքականության սկիզբը դրվեց «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում։
. Խորհրդակցության ընթացքում «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիս Ավետիսյանը ներկայացրեց վերջին շրջանի լայնածավալ բարեփոխումներն ու առաջիկա կարճաժամկետ ու երակարաժամկետ ծրագրերը։ Վերջում մասնակիցները շրջայց կատարեցին «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ողջ տարածքում՝ մանրամասն ծանոթանալով հիմնանորոգված բաժանմունքներին, նոր սարքավորումներին, ինչպես նաև վերջերս արդիականացված կամ ներդրված նոր ծառայություններին։
. «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիս Ավետիսյանը կարևորեց բժշկական հանրության միասնականությունն ու հաստատակամությունը, նման ձևաչափով հանդիպումների շարունակական կազմակերպումն ու ոլորտային հիմնախնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներից մեկը որդեգրումը ։
Խորհրդակցության վերջում մասնակիցները միակարծիք էին, որ պետք է միահամուռ ջանքերով գործել՝ հանու՛ն առողջության։

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն