Քունք-ստործնոտային հոդը(ՔՍԾՀ) համարվում է օրգանիզմի կառուցվածքային ամենաբարդ հոդերից մեկը:
Դիմային ցավերի առաջացման ամենահաճախ տարածված պատճառներից է հանդիսանում ՔՍԾՀ-ի դիսֆունկցիոն խնդիրները:
Ինչպիսի՞ ախտանշաններ են նկատվում
.բերանի բացման սահմանափակում
.շրխկոց և խրթոց հոդում՝ բերանի բացման ժամանակ
.ցավեր ծամիչ մկաններում
.գլխացավեր
.ցավեր ականջի և քունքի շրջանում:
ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի բուժման ամենակիրառական մեթոդներից է կոմպլեքս մոտեցումը՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ընդունում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, կապպաների կիրառում:
Բուժման անարդյունավետության պարագայում հնարավոր է իրականացնել քիչ ինվազիվ միջամտություն, այն է ներհոդային ներարկումներ հիալուրոնաթթվով, որը ներկայումս համարվում է ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից:
Կոնսուլտացիաների եւ հերթագրման համար զանգահարել 010 283417
