«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում շարունակվում Է ակտիվ բարեփոխումների գործընթացը։
Ակնաբուժական կլինիկայում ստեղծվել է նոր՝ օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն, որը կղեկավարի օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, պլաստիկ և միկրովիրաբույժ Ռոբերտ Տիգրանի Ավագյանը։
https://m.facebook.com/dr.avagyan/
Ծառայության շրջանակներում կկատարվեն հետևյալ վիրահատություններն ու միջամտությունները.
- Բլեֆարոպլաստիկա
- Կանտոպլաստիկա
- Կանտոպեքսիա
- Հարակնային շրջանի գոյացությունների հեռացում
- Կոպերի ռեկոնստրուկցիա
- Դեֆեկտների փակում սեփական հյուսվածքներով
- Հոնքերի բարձրացում և ձգում և այդպես շարունակ…
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ, օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի առաջատար ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը բարձր է գնահատում նման՝ միջդիսցիպլինար համագործակցությունը և իհարկե, երիտասարդ ու նորարար բժիշկներին։
Դե իսկ ակնաբուժական կլինիկայի հիմնանորոգված վիրասրահները այս շնորհալի բժիշկների ու պացիենտների համար կապահովեն անվտանգությունն ու հարմարավետությունը։