Yerevan MSC
Օրգանիզմի գերունակությունները

Օրգանիզմի գերունակությունները

Իսկ դուք գիտե՞ք, որ մեր օրգանիզմը գերունակություններ ունի։
Այսպես, մարդու օրգանիզմի թոփ 5 գերունակությունները
Զարմանալի լյարդ
Լյարդը մարդու մարմնի միակ օրգանն է, որն ընդունակ է զանգվածային վերականգնման: Վնասվածքի, հիվանդության, նեկրոզի դեպքում լյարդի բջիջները ունակ են 4 ամսվա ընթացքում վերականգնել իրենց սկզբնական ծավալի 3/4 մասը:
Ստամոքսի նոր լորձաթաղանթ – յուրաքանչյուր 5րդ օրը:
Ստամոքսի և աղիների մակերեսի բջիջները մշտապես ենթարկվում են ստամոքսի թթուների ազդեցությանը, ուստի ապրում են ոչ ավել, քան 5 օր: Այստեղից է հետևում թարմացման այդքան բարձր տեմպը:⠀
Քաղցը երբեմն օգտակար է:
Բժշկի հսկողության ներքո բժշկական ծոմ պահելը իսկական գերունակություն է:
Այն դանդաղեցնում է ծերացման գործընթացը և բարձրացնում իմունիտետը: Նաև շատ լավ է ազդում կազմվածքի և քաշի վրա։
Ուղեղի նեյրոնները ընդունակ են վերականգնվելու
Այս հատկությունը կապված է ուղեղի այնպիսի առանձնահատկության հետ, ինչպիսին է նեյրոպլաստիկությունը: նեյրոպլաստիկությունը հնարավորություն է տալիս նեյրոններին վերականգնվել ինչպես անատոմիապես, այնպես էլ ֆունկցիոնալ, և նաև ստեղծել նոր սինոպտիկ կապեր: Այս հատկությունը թույլ է տալիս ուղեղին վերականգնվել վնասվածքներից, խանգարումներից և հիվանդություններից հետո:
Զգացմունքներ = Զգալ:
Երբ մարդը դեմքի արտահայտությունների միջոցով փորձում է որոշակի հույզ փոխանցել, նա իսկապես սկսում է դա զգալ:
Սիրելի հետևորդներ, օգնեք ձեր օրգանիզմին առողջ լինել, որպեսզի նա հնարավորինս քիչ օգտագործի իր գերունակությունները։
Եղեք առողջ!

Օրգանիզմի գերունակությունները