Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի՛ հայրենակիցներ,Ավարտվում է մեր երկրի համար բազում դժվարություններով և անհաղթահարելի թվացող մարտահրավերներով լի 2023 թվականը։Այս բարդ ժամանականերում անգնահատելի է հատկապես բժշկության ոլորտի մասնագետների համատեղ և արդյունավետ աշխատանքը, որը վերջին շրջանում ուղղված էր նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առողջության վերականգնմանն ու բարեկեցության ապահովմանը։Մեզ համար տարին հատկանշական էր նախ և առաջ «Երևան» …

Պրոկտոլոգիական ծառայություն

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Պրոկտոլոգիական ծառայությունը գործում է շուրջ 15 տարի։ Ծառայությունը զբաղվում է հաստ աղու և ուղիղ աղու տարբեր պաթոլոգիաներով՝ ներառելով ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական բուժում:Ծառայության ղեկավար պրոկտոլոգ Արթուր Աշոտի Վարդանյանի ղեկավարությամբ իրականացվել է մոտ 4100 վիրահատություն՝ բացառելով խնդրի կրկնողության հավանականությունը:Անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով հագեցած ծառայությունում բուժման գործընթացն իրականացվում …

Գինեկոլոգիական բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշիչ հետազոտություններ (բակտերոլոգիական, ցիտոլոգիական, բջջաբանական և հյուսվածքաբանական, սոնոգրաֆիկ և համակարգչային շերտագրություն – ԿՏ), կոնսերվատիվ և վիրահատական բուժում։Բաժանմունքում իրականացվում է՝․ սեռական օրգանների բորբոքային պրոցեսների բուժում․ դաշտանային ցիկլի խանգարումների բուժում․ արյունահոսությունների բուժում․ անպտղության բուժում․ արգանդի պարանոցի տարբեր պաթոլոգիաների բուժում։Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ ամբողջ …

Կերակրափողի լիգավորումԿերակրափողի

《Երևան》 բժշկագիտական կենտրոնում իրականացվում է կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում (վարիկոզ երակների էնդոսկոպիկ կապում)։Կերակրափողի վարիկոզ լայանացած երակների լիգավորումը վերջին տարիներին լայնորեն կիրառվող էնդոսկոպիկ միջամտություն է:Մեթոդը հիմնված է լատեքսային (ռետինե) կապաններով վարիկոզ հանգույցների սեղմման վրա։ Լիգավորման արդյունքում լայնացած երակները և հանգույցները դուրս են մնում արյան մատակարարման միացումից՝ նվազեցնելով վարիկոզ երակների արյունահոսության …

Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

«Երևան ԲԳԿ»-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է հիվանդության սուր շրջանում ընդունված բուժառուների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումը, ընդունարանում նրանց հետազոտության օպերատիվ կազմակերպումը և իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում հենց տեղում իրականացվում է խորհրդատվություն կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, և համատեղ որոշվում բուժառուի բուժման համար անհրաժեշտ հետագա ռազմավարությունը:Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնությունն իրականացվում է ինչպես շտապօգնության …

ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օր

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ախտահարում է մարդու իմունային համակարգը, որի հետևանքով օրգանիզմն այլևս չի կարողանում պայքարել վարակների դեմ։ Միջինում՝ 7-15 տարվա ընթացքում իմունային համակարգն այնքան է թուլանում, որ հանգեցնում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ):ՁԻԱՀ-ը հիվանդության վերջին փուլն է, երբ առաջանում են …

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը շուրջ մեկ տարի է, ինչ գործում է ավելի վերազինված և կատարելագործված պայմաններով։ Համալրվելով անհրաժեշտ գործիքակազմով և համապատասխան աշխատակիցների քանակով՝ այն հնարավորություն ունի միաժամանակ ընդունել 14 բուժառուի:Բաժանմունքն ընդունում է բուժառուներին բոլոր տեսակի խնդիրներով՝ բացի նեյրովիրաբուժական և թոքային վիրաբուժության կարիք ունեցող կամ պոլիտրավմաներով հիվանդներից։Այստեղ աշխատում …

Էնդոկրինոլոգիական բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքը գործում է շուրջ 30 տարի և հանդիսանում է ՀՀ ողջ տարածքում գործող երկու մասնագիտացված բաժանմունքներից մեկը՝ սպասարկելով բազմաթիվ քաղաքացիների ինչպես Երևանից, այնպես էլ այլ մարզերից։Բաժանմունքն ընդունում է բուժառուներին էնդոկրին համակարգի ցանկացած ախտաբանությամբ՝․ Վահանաձև գեղձի հիվանդություններ․ Շաքարային դիաբետ (1-ին և 2-րդ կարգի)․ Մակերիկամների հիվանդություններ․ Հիպոֆիզաին և …