«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքը համալրվեց վերջին սերնդի «TOPCON SL 2-G» ճեղքային լամպով։
Ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, ակնաբուժական վիրահատարանի պատասխանատու և առաջատար ակնաբույժ Անդրե Ամիրխանյանի ու իր ղեկավարած թիմի բժիշկների լուման հսկայական է ակնաբուժական կլինիկայի զարգացման գործում։
Հենց դրա համար է, որ շուտով հիմնանորոգված վիրասրահներում նրանց հմուտ ձեռքերը կվերականգնեն կամ կպահպանեն հարյուրավոր քաղաքացիների աչքի լույսը։
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի վարչակազմը խորին երախտագիտությունն է հայտնում նվիրյալներին ու մաղթում բեղմնավոր աշխատանք։