Սիրելի քաղաքացիներ,
Ուզում ենք կիսվել հերթական լավ լուրով։
Ֆրանսիայի կառավարությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ օգնեցին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնին երկու բարձրակարգ էլեկտրական բազմաֆունկցիոնալ մահճակալով, որոնք կտեղադրվեն անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում` ի նպաստ մեր քաղաքացիների առողջության։
Ողջ անձնակազմով շնորհակալություն ենք հայտնում աջակցության համար։