«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց գերմանական «Zeiss» բրենդի երկու հզոր վիրաբուժական մանրադիտակներով` «Zeiss S21» և «Zeiss S51», որոնք մեծ զարկ կտան վիրաբուժության զարգացմանը։
«Zeiss S51» մանրադիտակն ունի նաև տեսաձայնագրման ֆունկցիա, ինչը մեծ հնարավորություններ է ընձեռում։
Սա նաև ազդարարում է, որ մոտ ապագայում նաև հիմք կդրվի նեյրովիրաբուժության զարգացմանը։
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ունեցել է հզոր վիրաբուժություն։
Բարի ավանդույթներն ու համբավը ժամ առ ժամ վերականգնվում է։
Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

