Yerevan MSC
Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System

Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոնը համալրվեց 2021թ. հունվար ամսվա արտադրության վերջին սերնդի «Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System» գերժամանակակից շարժական ռենտգեն համակարգով, որն առաջինն է Հայաստանում։
Ախտորոշիչ շարժական սարքերն ունեն ընդհանրացված մի շարք առավելություններ, օրինակ .Հասանելիություն .Արագություն։ .Շարժական ռենտգեն համակարգերի դերն անգնահատելի է հատկապես ռեանիմացիոն, վնասվածքաբանական և այլ բաժանմունքներում, երբ պացիենտն ամենատարբեր օբյեկտիվ պատճառներով չի կարող կամ ցանկալի չէ, որ շարժվի։ .Օրինակ պատերազմի օրերին նման սարքի բացակայության պատճառով տարաբնույթ հրազենային վնասվածքներով ու վիրավորումներով մեծաքանակ վիրավորները ստիպված էին բաժանմունքից անցնել համապատասխան ճանապարհ, որպեսզի առաջնակի կամ դինամիկ հետազոտություն անցնեն։ Երբեմն գոյանում էին հերթեր։
.Առավելություններն այնքան շատ են, որ դժվար է թվարկել։
.Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։
.Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
.Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին նման բարձր պատրաստակամության, վստահության և հայրենանվեր աշխատանքի համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System