«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է համալրվել նոր սարքավորումներով։
Այս անգամ մեր հերոսն է «General Elecrics OEC Workstation» ներվիրահատական ռենտգեն համալիրը (C-Arm):
Այն թույլ է տալիս վիրահատության ընթացքում անխափան հետևել բարդ և ուղղորդված գործողությունների ընթացքին։
Այս սարքի առկայության պայմաններում այսօր էլ վիրավոր զինծառայողների մոտ հեռացվում են բեկորները։
Սարքի օգնությամբ կատարվում են օրթոպեդիկ վիրահատություններ։
C-Arm-ը պրոֆեսիոնալների առավել արդյունավետ աշխատանքի երաշխավորն է։
2021թվականը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարել է «Վիրաբուժության տարի»:
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին: