Ուրախությամբ հայտնում ենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը համալրվել է «Zimmer» բրենդի վերջին սերնդի դերմատոմով։
Այս յուրահատուկ սարքի շնորհիվ կատարվում է «աուտոդերմոպլաստիկա» վիրահատությունը (10-20 միկրոն հաստության մաշկը վերցվում է հենց պացիենտից)։
Մաշկային լաթի շնորհիվ հնարավոր է լրացնել (փակել) փափուկ հյուսվածքային դեֆեկտները`
.Հետայրվածքային
.Խոշոր վնասվածքներից առաջացած
.Չլավացող վերքեր և այլն
Հիշեցնենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
☀Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր բարձրակարգ պլաստիկ և միկրովիրաբույժները կատարում են ցանկացած ծավալի և բարդության վիրահատություններ, իսկ հոգատար կրտսեր և միջին բուժանձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:
Պետք է հետևողականորեն առաջ մղել առողջ գաղափարները։