«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը համալրվել է «GSI 38» մոդելի տիմպանոմետրով։
Տիմպանոմետրիան (իմպեդանսոմետրիա) միջին ականջի ֆունկցիայի, թմբկաթաղանթի շարժունակության աստիճանի և լսողական ոսկրիկների (մուրճիկ, սալիկ, ասպանդակ) հաղորդունակության օբեկտիվ հետազոտության մեթոդ է՝ լսողական անցուղում օդի ճնշման տատանում ստեղծելու ճանապարհով։
Հետազոտությունը թույլ է տալիս որոշել.
.Ճնշումը միջին ականջում,
.Եվստախյան փողի ֆունկցիայի վիճակը,
.Թմբկաթաղանթի շարժունակության աստիճանը,
.Լսողական ոսկրիկների ամբողջականությունը և շարժունակությունը,
.Ակուստիկ ռեֆլեքսի շեմը և լսողական խանգարման որոշ տեսակներ, որոնք ֆունկցիոնալ բնույթ են կրում։
Տիմպանոմետրիայի արդյունքները միշտ պետք է հաշվի առնել աուդիոմետրիայի տվյալների հետ միասին։