«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը համալրվել է «Siemens ACUSON Sequoia C512» մոդելի բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային հետազոտման սարքով, որը հագեցած է անհրաժեշտ բոլոր աքսեսուարներով։
Այս համակարգը թույլ է տալիս կատարել գերձայնային հետազոտություն բոլոր ռեժիմներում և օրգան համակարգերում։
Լավագույն մասնագետներն ավելի ապահով են զգում, երբ առկա են հավաստի ախտորոշիչ սարքավորումներ։
Որովայնի օրգանների սոնոգրաֆիայի օգնությամբ կարելի է ստանալ հետևյալ տեղեկատվությունը.
Ենթաստամոքսային գեղձ.
.Ենթաստամոքսային գեղձի չափերի և հյուսվածքի գնահատում
.Ենթաստամոքսային գեղձի գոյացությունների ախտորոշում
.Վիրսունգյան ծորանի լայնության գնահատում
Լյարդ
.Լյարդի չափերի և հյուսվածքի գնահատում
.Լյարդի բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշում
.Լյարդային երակների և զարկերակների չափերի և դրանց փոփոխությունների գնահատում
Լեղապարկ
.Լեղապարկի ձևի և չափերի գնահատում
.Լեղապարկի պատերի հաստության գնահատում
.Լեղապարկի գոյացությունների ախտորոշում (պոլիպ և այլն)
.Լեղապարկի քարերի ախտորոշում
.Լեղու թանձրության գնահատում
Փայծաղ
.Չափերի, ձևի և հյուսվածքի գնահատում
.Փայծաղի գոյացությունների ախտորոշում
Երիկամներ
.Երիկամների չափերի գնահատում
.Բաժակ-ավազանային համակարգի գնահատում` դրանցում քարերի և ավազի առկայության ախտորոշումով
.Երիկամների բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշում
Միզապարկ
.Միզապարկի պատերի գնահատում և գոյացությունների ախտորոշում
Ճիշտ ախտորոշումը բարձրորակ բուժման գրավականն է։
