Yerevan MSC
Om Surgical | Zerone Zeus Vision

Om Surgical | Zerone Zeus Vision

Հարգելի քաղաքացիներ,
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց «Om Surgical» լապարասկոպիկ ուրոլոգիական ողջ գործիքակազմով և «Zerone Zeus Vision» բիպոլար ժամանակակից էլեկտրական դանակի համակարգով։
Սա նշանակում է, որ մեր կենտրոնում կկատարվեն արդի ուրոլոգիական բոլոր բարդ լապարասկոպիկ վիրահատությունները (ՏՈւՌ և այլն)։
.Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ունեցել է հզոր ուրոլոգիական բաժանմունք։
.Բարի ավանդույթներն ու համբավը ժամ առ ժամ վերականգնվում է։
.Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Zerone Zeus Vision
Om Surgical