«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբանական կլինիկան համալրվեց «Tono-Pen» XL ներակնային ճնշումը հստակ և արագ որոշելու համար անփոխարինելի սարքով։
Այն.
.Ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում է 25 տարի,
.Հնարավոր է կիրառել
բուժառուի ցանկացած դիրքում, օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրում,
.Ունի փոքր քաշ և շարժական է,
.Ունի հարմար հեղուկ-բյուրեղային էկրան, աշխատում է ընդամենը մեկ կոճակով,
.Ոչ տրավմատիկ է, արագ, հավաստի, օբյեկտիվ։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր պատրաստականության և հայրենիքին նվիրվածության համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին: