«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը համալրվել է «SonoQue C6C» պրեմիում դասի շարժական /ձեռքի/գերձայնային հետազոտության սարքով։
.Այն թեթև է, շարժուն, անլար, չի պահանջում ինտերնետի առկայություն։
.Համադրելի է Iphone և Ipad սարքերի հետ։
.Հնարավորություն է տալիս կատարել ընդհանուր, գինեկոլոգիական, սրտաբանական, ուրոլոգիական, անոթային և նյարադաբանական հետազոտություններ։
.Հատուկ պետք է նշել, որ սարքը կիրառելի է տեղային անզգայացման և բլոկադաների համար, ինչն ընդհանրապես ժամանակակից առողջապահության ամենից հեռանկարային ուղղություններից է։
.Շնորհիվ տեղային անզգայացման, առաջադեմ անեսթեզիոլոգները նվազագույնի են հասցնում բոլոր ռեսուրսների կորուստը։
.Ցավի կառավարման հարցում տեղային` ՈւՁՀ-հսկողությամբ կատարվող բլոկադաները ոչ դեղորայքային բուժման առանցքային տարբերակներից են։
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նորաստեղծ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» մեծ քայլերով առաջ է շարժվում և ամրապնդում իր դիրքերը։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր պատրաստականության և հայրենիքին նվիրվածության համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին: