TOPCON SL 2-G ճեղքային լամպ

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքը համալրվեց վերջին սերնդի «TOPCON SL 2-G» ճեղքային լամպով։Ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, ակնաբուժական վիրահատարանի պատասխանատու և առաջատար ակնաբույժ Անդրե Ամիրխանյանի ու իր ղեկավարած թիմի բժիշկների լուման հսկայական է ակնաբուժական կլինիկայի զարգացման գործում։Հենց դրա համար է, որ շուտով հիմնանորոգված վիրասրահներում նրանց հմուտ ձեռքերը կվերականգնեն …

Օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում շարունակվում Է ակտիվ բարեփոխումների գործընթացը։Ակնաբուժական կլինիկայում ստեղծվել է նոր՝ օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն, որը կղեկավարի օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, պլաստիկ և միկրովիրաբույժ Ռոբերտ Տիգրանի Ավագյանը։https://m.facebook.com/dr.avagyan/Ծառայության շրջանակներում կկատարվեն հետևյալ վիրահատություններն ու միջամտությունները. Բլեֆարոպլաստիկա Կանտոպլաստիկա Կանտոպեքսիա Հարակնային շրջանի գոյացությունների հեռացում Կոպերի ռեկոնստրուկցիա Դեֆեկտների …

Թոքաբան Անուշ Սամադի Ալավերդյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի մեծ ընտանիքին միացավ առաջատար թոքաբան Անուշ Սամադի Ալավերդյանը։Բարի գալուստ և բարի ընթացք…Մենք կստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ կթևածեն արհեսատավարժությունը, ազնվությունն ու նորարարությունը։

Բժիշկ–ռևմատոլոգ Ժենյա Հովհաննեսի Աբրահամյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թիմը շարունակում է համալրվել երիտասարդ ու խոստումնալից բժիշկներով։ Մեզ միացավ բժիշկ–ռևմատոլոգ Ժենյա Հովհաննեսի Աբրահամյանը։ Մենք ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որտեղ թևածելու են արդարությունը, նորարարությունը և արհեստավարժությունը։ Ի գործ՝ հանուն առողջության…

ՄԻՆՉԵՎ 20% ԶԵՂՉԵՐ «ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈւԹՅԱՆ ԱՄՍՎԱ ԿԱՊԱՑՈՒԹՅԱՄԲ

ՄԻՆՉԵՎ 20% ԶԵՂՉԵՐ «ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈւԹՅԱՆ ԱՄՍՎԱ ԿԱՊԱՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի հայրենակիցներ, «Քանաքեռ – Զեյթուն» բժշկական կենտրոնը սեպտեմբերի 10–ից հոկտեմբերի 10-ը հայտարարում է «անոթային վիրաբուժության» ամիս, որի շրջանակներում հայտարարվում են մինչև 20% զեղչեր հետևյալ անոթային հիվանդությունների վիրաբուժական բուժման կապակցությամբ. 1. Երակների վարիկոզ լայնացում 2. Աորտայի հիվանդություններ 3. Ստորին …

ՊՆ Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների, ովքեր 44–օրյա պատերազմի ընթացքում անմնացորդ նվիրումով հայրենիքին մատուցել են մասնագիտական ծառայություններ։Նրանց շարքում էին նաև «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի բժիշկները, մասնավորապես՝1. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Հակոբ Մարտունի Հովհաննիսյան՝ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ2. Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ …

«Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատոր

Հարգելի քաղաքացիներ,«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց «Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատորով։ Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է «Վիրաբուժության տարի»։Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է բոլոր նեղ մասնագետների կողմից։Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է ժամանակակից բժշկական …

Հիմնանորոգվել ու ամբողջությամբ նոր տեխնիկայով է համալրվել վիրահատարան

Ու մինչ բոլորը սպասում են ակնաբուժական վիրահատարանի բոլոր սրահների հիմնանորոգման ավարտին, մենք հասցրեցինք հիմնանորոգել ու ամբողջությամբ նոր տեխնիկայով համալրել մեկ այլ վիրահատարան։Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը հաստատուն և մեծ քայլերով առաջ է շարժվում։Մենք կոտրելու ենք ցանկացած կարծրատիպ ու ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որտեղ թևածում են արհեստավարժությունն ու ազնվությունը։Երբ կա երազանք ու հստակ …