Աննա Գալստյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է համալրվել երիտասարդ ու խոստումնալից բժիշկներով։Մեր ընտանիքին միացավ նաև սրտաբան Աննա Գալստյանը։Բարի գալուստ և բարի ընթացք…Ի գործ՝ հանուն առողջության…

Ակնաբուժական կլինիկա

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի գեղեցկադեմ անձնակազմը ողջունում է Ձեզ և տեղեկացնում, որ թիմը վերադարձել է կարճատև արձակուրդից և ինչպես միշտ պատրաստ է լուծել աչքի հետ կապված ցանկացած խնդիր։Լավագույնները՝ մեկ հարկի տակ։Ի գործ՝ հանուն առողջության։

Կարևոր…

Սիրելի քաղաքացիներ, գաղտնիք չէ, որ 2020թ. մարտի մեկից մեր կենսակերպը առնվազն փոխվեց։ Մենք ստիպված եղանք վերանայել գրեթե ամեն ինչ։ «Covid-19» համավարակը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր, իսկ շատերի կյանքի որակը հասավ նվազագույնի։2020 թվականին վարակի հանդեպ ընկալումն այլ էր։ Հասարակությունն ուներ ծայրաստիճան բևեռացման հասնող վերաբերմունք. ոմանք սարսափում էին վարակից, ոմանք համարում, որ …

Լավագույնները՝ մեկ հարկի տակ…

Սիրելի քաղաքացիներ,«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի «Ցավի և նյարդաբանության» կլինիկան իր տեսակով յուրօրինակ է, քանի որ այստեղ են համախմբվել տարբեր ծագման ցավային համախտանիշների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող և հատուկ գիտելիքներով զինված մասնագետներ` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանի գլխավորությամբ։Մեր մասնագետները ընդունված և ճանաչված են բժշկագիտական հասարակության կողմից։Նրանք …

Ստեփան Վաղինակի Գրիգորյան

Ցավի և նյարդաբանության կլինիկան հզորանում է.Մենք կստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ կթևածեն ազնվությունը, արհեստավարժությունը և մարդասիրությունը։Մենք մեզ կշրջապատենք այնպիսի մարդկանցով, ովքեր ունեն անցած ճանապարհ և բարի համբավ։Մեզ միացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, կինեզիոլոգ, նյարդաբան Ստեփան Վաղինակի Գրիգորյանը։

Ջուլիետա Ստեփանի Այվազյան

Մեր մեծ բժշկական ընտանիքին միացավ ևս մեկ լուսավոր բժիշկ-ռադիոլոգ (սոնոգրաֆիստ, ռենտգենոլոգ, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ)` Ջուլիետա Ստեփանի Այվազյանը։ Ախտորոշման կլինիկան ժամ առ ժամ համալրվում է բանիմաց և կայացած կադրերով։ Բոլորս ի գործ` հանուն առողջության։

Աիդա Կարենի Արզումանյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում շարունակվում է կադրային համալրումը։Մեզ են միանում առողջապահության ոլորտի ինչպե’ս փորձառու, այնպե’ս էլ խոստումնալից բժիշկները։Ձևավորվում է միանգամայն նոր կորպորատիվ մշակույթ։Այսօր մեր բժշկական ընտանիքին միացավ բժիշկ-ռադիոլոգ Աիդա Կարենի Արզումանյանը։Մենք գիտենք հաջողության բանաձևը։

Զառա Ռուդոլֆի Այվազյան

Հերթական հրաշալի լուրը…Այսօր, «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիս Ավետիսյանի հրամանով նորաստեղծ ախտորոշման կլինիկայի ռենտգեն ախտորոշման ծառայության ղեկավար նշանակվեց Զառա Ռուդոլֆի Այվազյանը։Բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է փորձառու բժշկին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Անդրանիկ Ղազարյան գաստրոէնտերոլոգ–էնդոսկոպիստ

Առողջապահության ոլորտի խոստումնալից բժիշկները շարունակում են համալրել «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի բժիշկների շարքերը։ Օրերս «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի թիմին է միացել գաստրոէնտերոլոգ–էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանը։

Լամարա Մանուկյան

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի թիմին է միացել թերապևտ-սրտաբան, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը։ Մենք հպարտանում ենք մեր բարձրակարգ մասնագետներով, գնահատում և կարևորում մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժշկական հանրույթի հետ համագործակցությունը։