Էնդոկրինոլոգիական բաժանմունք

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքը մեր քաղաքի եզակի անկյուններից է, որտեղ մինչ օրս պահպանվել են Երևանյան հատուկ կոլորիտը։Նախկին «8-րդ կլինիկական հիվանդանոցի» բոլոր բարի ավանդույթները այստեղ կարելի է զգալ։Մեր բանիմաց ու փորձառու մասնագետները լուծում են ցանկացած էնդոկրինոլոգիական խնդիր։Լավագույնները՝ մեկ հարկի տակ։

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը դեռևս «8-րդ կլինիկական հիվանդանոց» անվան ներքո մշտապես աչքի է ընկել հզոր դիմածնոտային վիրաբուժության ծառայությունով, որն իսկապես բացառիկ է եղել ոչ միայն Երևան քաղաքում, այլև ողջ հանրապետությունում։Այսօր էլ, երիտասարդ ու ավագ սերնդի գրագիտության, օրինակելի փոխհարաբերությունների արդյունքում այն շարունակում է պահպանել իր դիրքերը։Որպես դիմածնոտային վիրաբուժության ավանդույթները պահպանող դարբնոց՝ բաժանմունքը …

Մաեստրո Տիգրան Մանսուրյան

Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանը հերթական այցով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում էր։Չնայած խիտ գրաֆիկին, կենդանի լեգենդ և մեծագույն ու անկրկնելի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ինչպես և իր բուժող բժիշկ-ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը միմյանց համար ժամանակ գտան ու բռնվեցին ջերմ զրույցի։Դա տեսնել և լսել էր պետք…«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի …

Թերապեվտիկ բաժանմունք

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որտեղ առ այսօր պահպանվում է թերապևտիկ բաժանմունքն իր փայլուն ավանդույթներով։Ներկայումս այն գործում է ներքին հիվանդությունների կլինիկայի կազմում։Դժվար է հիշատակել, թե քանի ու քանիսն են ապաքինվել այս պատերի ներսում, իսկ բժիշկ–թերապևտները Հանրապետությունում ճանաչված և սիրված մասնագետներ են՝ Լիլիթ Խաչատրյանի գլխավորությամբ։Թերապևտիկ բաժանմունքը նաև համարվում է …

Քիթ – կոկորդ – ականջաբանության բաժանմունք

Նրանք յուրահատուկ են՝ կենսախինդ, պատրաստակամ ու բանիմաց։ԼՕՌ բաժանմունքը ստեղծվել է 2006թ. և առ այսօր հաջողությամբ գործում է վիրաբուժական կլինիկայի կազմում՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ։Բաժանմունքում հետազոտվում և բուժվում են բոլոր տեսակի ԼՕՌ պաթոլոգիաները։

Ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունք

Սիրելի հետևորդներ,Ահա և նրանք՝ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները՝ բաժանմունքի վարիչ Անդրե Ամիրխանյանի գլխավորությամբ։Լավագույնները՝ մեկ հարկի տակ, ովքեր կվերադարձնեն Ձեր աչքի լույսը…Ի գործ՝ հանուն առողջության։

Համագործակցության պայմանագիր

Այսօր «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի և «Կամրջակ» սոցիալ–բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ակնաբուժական ծառայությունների մատուցման կապակցությամբ։Հանդիպմանը մասնակից «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ Գևորգ Բարաղամյանը ներկայացրեց ակնաբուժական կլինիկայում կատարվող գլոբալ բարեփոխումները և խոստացավ անձնական հսկողության տակ պահել մատուցվող ծառայությունների որակը։Մենք ստեղծում ենք այնպիսի համակարգ, որտեղ թևածում …

Stryker 1188 էնդոսկոպիկ (արթրոսկոպիկ) համալիր

Լավ լուր…«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է նոր թափով զարգանալ։Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, 2021թ. բժշկական կենտրոնում հայտարարված է «Վիրաբուժության տարի»։Այսօր կենտրոնի վիրաբուժական կլինիկայի կազմում գործող վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը համալրվեց «Stryker» բրենդի «1188» էնդոսկոպիկ (արթրոսկոպիկ) համալիրով։Մենք հետևողականորեն վերականգնում ենք մեր բարի ավանդույթները՝ ստեղծելով արդի համակարգ։

Ճեղքային լամպ

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում շարունակվում է ակնաբուժական կլինիկայի հագեցման գործընթացը ժամանակակից տեխնիկայով։ Այսօր ակնաբուժական անոթային բաժանմունքը համալրվեց նոր ճեղքային լամպով։Հիշեցնենք, որ կլինիկայում ակտիվորեն ընթանում են նաև հիմնանորոգման աշխատանքները։